ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

ՀԱԿ-ին մտահոգում է արտագաղթը

ՀԱԿ-ին մտահոգում է արտագաղթը
08.09.2014 | 16:11

Այսօր մեկնարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը: Գրանցվել էր 123 պատգամավոր: Նիստի մեկնարկին հանդես եկավ և հարց ուղղեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որը տևական ժամանակ Հայաստանից բացակակայելուց հետո առաջին անգամ էր մասնակցում ԱԺ նիստին: Պարզվեց, որ Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում էր, թե ինչու հայ-թուրքական արձանագրությունները չեն հանվում ԱԺ օրակարգից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հարցը համարեց հռետորական և ասաց, որ դրա պատասխանը նախկինում տրվել է: Իսկ այն փաստին, որ Զարուհի Փոստանջյանի քարտը չէր աշխատում, Գալուստ Սահակյանն անդրադարձավ հումորով՝ նշելով, որ երկարատև բացակայության պատճառով է քարտը փչացել:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին էլ մտահոգում էին արտագաղթի աճող տեմպերը, և առաջարկեց կազմակերպել բաց քննարկում: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց, որ իրենք ժողովրդի հետ շփվում են առանց միջնորդների:

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ

ավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am